շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում․ Փաշինյան

Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում․ Փաշինյան

Վերջին 6 տարվա ընթացքում պարբերաբար առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ ու կառավարությունը գնացել է բոլոր մտահոգությունների հետևից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա»  ընկերության կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերվող կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերի մասին կառավարության որոշմանը։

«Այն ժամանակ, երբ մենք բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Շատ ողջունելի է, որ ներդրողները ցանկացել են, որ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ունենա ու բաժնեմաս ունենա նախագծի մեջ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ամեն տարի ազդակիր համայնքներին կվճարվի 7 միլիոն դոլար։ «Տվյալ դեպքում ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիանը և Վայքը»,- ասաց նա։

Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, ըստ  Փաշինյանի, բազմաթիվ մտահոգություններ է փարատում ու լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսական աճի ու տնտեսական զարգացման համար։

«Մենք հույս ունենք, որ, իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, կառավարությունն այս հարցում կլինի հետևողական»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: