կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ 12,5% բաժնեմասը

Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ 12,5% բաժնեմասը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին որոշում կայացրեց:

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ 2023 թվականի փետրվարի 22-ինԿառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է Փոխընբռնման հուշագիր։ Հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական եւ հետագա շահագործման աշխատանքների շրունակման հնարավորությունը:

Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250  մլն դոլարի չափով ներդրումներ: Ծրագրի շինարարության ընթացքում «Լիդիանը» պարտվորվել է վճրվող բնապահպանական վճարից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար  մասհանումներից բացի  տրամադրել նաեւ 7 մլն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյւոր 12-ամսյա ժամանակահատվածի համար:

Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան»-ի կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս  բաժնետոմսերը:

Այսօրվա որոշմամբ առաջարկվում է ընդունել նվիրատվությունը՝ համաձայն որի ՀՀ-ն «Լիդիան» ՓԲԸ-ի կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ  բժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն 12 503 հատընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի:

Միաժամանակ նախատեսվում է բաժնետոմսերի  կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, եւ վերջին կկնքի պայմանագիր ընկերության հետ»,-ասաց փոխնախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը, նաեւ շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք թերեւս այդ թվում մի օրինակի հետեւելով, ցանկացել են, որ կառավարությունը մասնակցություն ունենա, բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ: Բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն ժողովրդին:

Բացի այդ, ազդակիր համայնքներին ամեն տարի կվճարվի 7 մլն դոլար, դա մուտք կարվի այդ համայնքների բյուջե: Տվյալ դեպքում ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիան խոշորացված համայնքը եւ Վայք համայնքը»:

  • Կիսվել: