կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամփովել են Սևանա լճի հանրային 5 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը

Ամփովել են Սևանա լճի հանրային 5 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը

Ամփովել են Սևանա լճի հանրային 5 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը։

Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց լողափի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագիծը։

Հայտ էր ներկայացվել միայն №9 լողափի սպասարկման համար։

Հանձնաժողովի անդամների և դիմումատուի ներկայությամբ բացվեց ծրագրի փաթեթը, որը ներկայացվել էր սոսնձված և փակ ծրարով։

Հանձնաժողովը դիտարկեց դրա համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։

Դրանք էին՝ համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին, առաջարկվող բարձր վճարի չափը, օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը), նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը), սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա), ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

Հաղթող ճանաչված ներդրումային ծրագրերով հանրային լողափը գտնվում է Գավառ համայնքի, Լճափ բնակավայրի հարակից տարածքում (16.80%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր), չափը՝ 1.0 հա։ Լողափի տրամադրման ժամկետը 12 տարի, հեռավորությունը Երևանից՝ 73 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 15ր։

 

Գրավիչ լողափ է, ավազային ափով, ջրի խորությունը աստիճանական, գեղեցիկ տեսարան դեպի հանդիպակած լեռներ, շրջակայքում այլ հանգստի գոտիները բավականին քիչ են:

Հաղթող մասնակցի հետ կկնքվի պայմանագիր։

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ խստիվ պետք է պահպանել հանրային լողափներին առաջադրված պահանջները և հանրային լողափի ու լճափնյա հանգստի նոր նշաձող սահմանել, որն օրինակ կդառնա մյուս տնտեսվարողների համար, քանի որ այս գործընթացը շարունակական է լինելու։

  • Կիսվել: