ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՀ ղեկավարը հայտարարել է գլոբալ ռեցեսիայի մասին․ RBC

ԱՄՀ ղեկավարը հայտարարել է գլոբալ ռեցեսիայի մասին․ RBC

Գլոբալ տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի մեջ՝ 2020թ․ սպասվում է բավական խոր անկում։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ զգուշացնելով, որ 2021թ, հայտնում է RBC-ն։

Նրա խոսքով՝ վերականգնում կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի զսպել COVID-19 վարակի տարածումը։ Նա նախազգուշացրել է, որ համաճարակը «շատ ավելի վատ» ռեցեսիայի մեջ է նետել աշխարհը, քան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։

Գեորգիեւան հատկապես մեծ վտանգ է տեսնում սնանկությունների ալիքի առաջացման հնարավորության եւ աշխատատեղերի կրճատման առումով, ինչը կարող է ոչ միայն խաթարել տնտեսության վերականգման ունակությունը, այլեւ քանդել հասարակության հիմքը։

Այս առումով ԱՄՀ ղեկավարը կոչ է արել բոլոր երկրներին «ագրեսիվորեն» հակադարձել հիվանդության տարածմանը եւ օժանդակել տնտեսությանը՝ կրճատելու համար գլոբալ ռեցեսիայի ժամկետը եւ թույլ չտալու չափազանց խոր անկում։

Գեորգիեւայի խոսքով՝ ԱՄՀ-ում արդեն իսկ արձանագրել են արտակարգ կարգով ֆինանսավորման տրամադրման հայտերի աննախադեպ աճ, նման հայտ է ներկայացրել շուրջ 80 երկիր, մինչդեռ մինչ օրս ԱՄՀ-ն երբեւէ միաժամանակ չէր ուսումնասիրել մի քանի հայտից ավելի։

 

  • Կիսվել: