չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄԷ-ն օգնություն է ուղարկել Հայաստան COVID-19-ի դեմ պայքարի համար

ԱՄԷ-ն օգնություն է ուղարկել Հայաստան COVID-19-ի դեմ պայքարի համար

Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստան բժշկական օգնությամբ Ինքնաթիռ են ուղարկել նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիային հակազդելու համար։ Ինչպես հաղորդում Է Emirates News Agency-ն, Երեւան է ուղարկվել 7 տոննա դեղորայք եւ սանիտարահիգիենիկ միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել COVID-19-ի դեմ պայքարի գործընթացում ներգրավված շուրջ 7000 բուժաշխատողներ:

Այսպես, Հայաստանում ԱՄԷ դեսպան Մոհամմեդ Ալ Զաաբին նշել է, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է օգնել այլ երկրներին COVID-19-ի դեմ պայքարում ։

"ԱՄԷ-ի ղեկավարությունն ու ժողովուրդը համակարծիք են բոլոր նրանց հետ, ովքեր միասին աշխատում են այդ ճգնաժամին վերջ դնելու ուղղությամբ ՝ ընդունելով, որ միջազգային հանրությունը կարող է հաղթել COVID - 19-ին միայն միասնական ջանքերով եւ մտադրություններով", - նշել է դիվանագետը:

Հաղորդվում է նաեւ, որ ԱՄԷ-ն ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել աշխարհի ավելի քան 27 երկրներ ՝ այդ գործընթացում աջակցելով գրեթե 314 000 բուժաշխատողի:

  • Կիսվել: