երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանը ծախսել է 420 մլն դրամ․ Ավինյան

Ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանը ծախսել է 420 մլն դրամ․ Ավինյան

Այստեղ ավելի կարեւոր է ոչ թե ծառայության գնման չափը կամ ձեւը, այլ կարեւոր է դրա որակը: Այս մասին, այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանը ծախսել է 420 մլն դրամ, եւ արդեն համեմատություններ են արվում Թբիլիսիի հետ, որտեղ անհամեմատ ավելի քիչ գումարով ավելի գեղեցիկ ձեւավորումներ են արված:

«Բոլոր միջոցառումները, որ Երեւանի քաղաքապետարանն անցկացրել է, դա արել է շատ բարձր որակով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Երեւանի վարչական շրջաններից մեկի ղեկավարությունը ամանորյա կորպորատիվի համար 3 մլն դրամ է ծախսել, որի ցանկում նաեւ 10 տարվա հնեցման կոնյակներ են, Ավինյանն ասաց. «Ամեն ինչ իր տեղն ունի: Խոսակցության մակարդակն անընդհատ այս աստիճանի պրիմիտիացնել ուղղակի չի կարելի: Երեւանի քաղաքապետարանի այս ահռելի ծախսերի մեջ գնալ, կենտրոնանալ մի հատ կոնյակի գնման վրա...: Հյուրեր, որ ունենում ենք, այդ մարդկանց կոնյակ պե՞տք է նվիրենք, թե ոչ:

Այս տարի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է ահռելի աշխատանք եւ նրանք, կարծում եմ, արժանի են որոշ չափով գովեստի»:

  • Կիսվել: