ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալկոգելի պակաս երկրում չկա․ Նիկոլ Փաշինյան

Ալկոգելի պակաս երկրում չկա․ Նիկոլ Փաշինյան

 Այն փաստը, որ դեղատներում ալկոգել չկա, խոսում է այն մասին, որ մենք ադ մասով խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել:  Այս մասին ֆոյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ պարզել է՝ Հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը: 

 «Հաշվարկները ցույց են տալիս, որ քաղաքացիների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, ալկոգելի դիֆիցիտը խուճապային դեֆիցիտ է»,- ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ այս պահին ալկոգել արտադրող 3 ըկերություն կա, շուտով կմիանա նաև չորրորդը։ «Բազմաթիվ դեղատներում ալկոգել կա: Ամեն դեպքում արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է»,- նշեց վարչապետը։

 

 

 

 

  • Կիսվել: