երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալկոգել արտադրող ընկերությանը մահակով էլ չես կարող ստիպել, որ գնա տուն․ Փաշինյան

Ալկոգել արտադրող ընկերությանը մահակով էլ չես կարող ստիպել, որ գնա տուն․ Փաշինյան

Աշխատելը՝ աշխատել, նրանք ովքեր պիտի աշխատեն, կաշխատեն, հիմա, օրինակ, ալկոգել արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն, բայց, երբ հնարավորությունների մասին ենք խոսում՝ դա ավելի շատ վաղվա հնարավորությունների մասին է:

Այս մասին այսօր «Շանթ»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մի կողմից գործարարներին ասվում է՝ մարդկանց տուն ուղարկեք, թող տնից աշխատեն, եթե չգան, դուք աշխատավարձ տվեք, մյուս կողմից ասվում է՝ գործարարնե՛ր, հնարավորություններ փնտրեք՝ կորոնավիրուսից հետո:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. «Այո՛, այդտեղ երկակի իրավիճակ կա, բայց մենք խնդիրն այսպես ենք դնում՝ ահազանգում ենք, որ մենք ունենք այսպիսի համաճարակային խնդիր, բայց ուզում ենք ասել, որ կան հնարավորություններ: Այո՛, մենք ասում ենք մի աշխատեք, բաց կլինի՞, որ սուպերմարկետները, խանութները, հիվանդանոցները, ալկոգել, սնունդ արտադրողները չաշխատեն: Այսինքն՝ անկախ այն ամեն ինչից այն տնտեսական սեգմենտը, որը ռեալ պահանջարկ ունի, միևնույնն է կաշխատի, ովքեր չունեն պահանջարկ, մենք իրենց հնարավորություն ենք տալիս մտածելու, ժամանակ ստանալու իրենց հետագայի համար»:

Վարչապետի խոսքով՝ բոլոր դեպքերում կոչը քաղաքացիներին նույնն է՝ հիգիենայի կանոնները, սոցիալական հեռավորությունը պահպանելը, համբուրվելով բարևելու սովորությունից հրաժարվելը, ձեռքով բարևելուց առժամանակ հրաժարվելը: Նա ասաց. «Ընդհանրապես այս համաճարակի տարածման պատմությունը ցույց է տալիս, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական կարգապահության և կանոնների նկատմամբ հարգանքի մակարդակը դառնում է  ազգային անվտանգության խնդիր»:

  • Կիսվել: