հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք», «Սաս Գրուպ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

«Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք», «Սաս Գրուպ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ` «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։

«Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
 
 

  • Կիսվել: