կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Ալավերդիում զրոյից 2 նոր կամուրջ ենք կառուցել եւ երկուսն էլ պահպանվել է. Գնել Սանոսյան

Ալավերդիում զրոյից 2 նոր կամուրջ ենք կառուցել եւ երկուսն էլ պահպանվել է. Գնել Սանոսյան

Եթե Մ6 ճանապարհը այդ ստանդարտով չկառուցվեր, հիմա ճանապարհից ոչինչ չէր մնալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Շատ տեղերում հենապատը դարձել է պատնեշ: Տեղեր կար, որ ճանապարհն ամբողջությամբ ծածկված էր ջրով, բայց ճանապարհը չի քանդվել: Դուք ճիշտ նշեցիք, որ երբ ստանդարտները բարձրացնում ենք, ճանապարհի արժեքը լրիվ այլ է: Հիմա Հարավում ուզում ենք Հյուսիս-Հարավ կառուցել, 60 կմ-ն 1 մլրդ դոլար արժե: համոզված եմ՝ ոչ մի սելավ այդ կամուրջները չի քշի: Բայց այստեղ մենք 90 կմ-ի վրա 50 մլն դոլար փող ենք դրել:

Մենք Մ6 ծրագրի շրջանակներում Ալավերդիում զրոյից 2 նոր կամուրջ ենք կառուցել եւ երկուսն էլ պահպանվել է: Բնակչության շրջնում հայտնի է որպես զույգ կամուրջներ՝ միակողմանի երթեւեկությամբ: Այսինքն մնացել է ամենահինը, եւ ամենանորը»,- ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: