հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ախալքալաքի նոր ՀԷԿ-երը. ինչից է վախենում բնակչությունը

Ախալքալաքի նոր ՀԷԿ-երը. ինչից է վախենում բնակչությունը

Այս տարի Փարվանա գետի վրա, Դիլիսկա գյուղի մոտ և Կորխ գյուղի մոտակայքում գտնվող գետի վտակի վրա կսկսվի «Ախալքալաք 1» և «Ախալքալաքի 2» հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Չնայած այն հանգամանքին, որ շինարարները մի քանի անգամ հանդիպել են այս երկու գյուղերի բնակչության հետ և փոխըմբռնման են եկել, սակայն բնակիչները միևնույն է վախենում են, որ հիդրոէլեկտրակայանի կառուցմամբ իրենց կյանքը կփոխվի դեպի վատը, գրում է jnews.ge-ն:

«Ախալքալաք 1» հիդրոէլեկտրակայանը, որը կկառուցվի Դիլիսկա գյուղի մոտակայքում, կունենա 7,7 ՄգՎատ հզորություն, իսկ «Ախալքալաքի 2» -ը Կորխ գյուղի մոտակայքում՝ 1.8 ՄգՎատ հզորությամբ: Երկու հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացնելու է «Աիսի» ՍՊԸ-ն:

Նախնական տվյալներով, հիդրոէլեկտրակայանի շինարարությունը կսկսվի այս տարվա օգոստոսին: Ըստ ՍՊԸ «Աիսի» – ի բնապահպան Դավիթ Նոզաձեի, բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ներկա էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

«Նախագիծը պատրաստ է, եթե նրանք կարողանան բնապահպանական հարցերի վերաբերյալ փաստաթղթերը պատրաստել, շինարարությունը կսկսվի օգոստոսին: Եթե ջուրը անհրաժեշտ լինի, ապա օգոստոսին մենք կդադարեցնենք հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, ու այս ամենը իշխանությունների հետ կլինի համաձայնագրով», – ասաց Դավիթ Նոզաձեն:

Հիդրոէլեկտրակայանի կառուցման հետ կապված «Աիսի» ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են Կորխ և Դիլիսկա գյուղերի բնակիչների հետ: Ընկերության բնապահպանի խոսքով, նրանք են այս գյուղերի բնակիչների հետ եկել են փոխըմբռնման: Ընկերությունը պատրաստվում է կրկին հանդիպել բնակիչների հետ:

ges3

Կորխ գյուղի բնակիչները սակայն, նշում են, որ նրանք վերջնական համաձայնության չեն եկել:

Սարգիս Ղանդիլյանը, որը ներկա էր ընկերության ներկայացուցիչների և տեղական իշխանությունների հետ հանդիպումներին, չի հերքում, որ նրանք համաձայնության են եկել, բայց ասում է, որ դեռ կան հարցեր, որոնց շուրջ նրանք համաձայնության չեն եկել:

«Նրանք ասացին, որ պոմպերը կդնեն, և ոռոգման ընթացքում նրանք կդադարեն աշխատել, դրանում ես խիստ կասկածում եմ, և բացի այդ նրանք ուզում են պոմպը ներքևում դնել, իսկ մենք ուզում ենք, որ դա դրվի վերևում, որպեսզի մենք կարողանանք վերահսկել, և կարողանանք անջատել ջուրը: Բացի այդ, մենք ուզում ենք խողովակների միջոցով ջուրը պոմպով լցնել լողավազան, բայց նրանք դեմ են դրան: Մենք չկարողացանք պայմանավորվել մանրամասների շուրջ », – ասում է Սարգիս Ղանդիլյանը:

Արտյուշ Աթանյանն ասում է, որ իրենք չեն եկել փոխըմբռնման և թույլ չեն տա կառուցել, մինչև իրենց պայմանները չկատարվեն:

ges4

«Քանի որ այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են կառուցել, մենք 15 տեղում բնական աղբյուր ունենք, մենք ասացինք, որ նրանք չդիպչեն դրանց, որպեսզի հետագայում, եթե մենք ջուր չունենանք, այնտեղից ջուր քաշենք: Առաջարկեցինք վերանորոգել ճանապարհը՝ մերժեցին, գյուղը էլեկտրականությամբ ապահովել՝ հրաժարվեցին, լողավազան կառուցել՝ նույնպես մերժեցին: Ինչու մենք պիտի նրանց մեր ջուրը տանք », – ասում է Արտյուշ Աթանյանը:

Մնացական Մալարյանը չի հավատում, որ ոռոգման ժամանակ նրանք չեն օգտագործի ջուրը:

«Ես չեմ հավատում, որ այս ժամանակահատվածում նրանք կկանգնեցնեն հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Օրջայի բնակիչներից մեկը հարցրեց, թե ջրի քանի տոկոսն է մնում գետում, պատասխանեցին՝ 10% -ը: Բայց այստեղ ջուրն այդքան էլ շատ չէ, նրանց էլ չի հերիքի, ինչպես պիտի ևս 10%-ը թողնեն, որպեսզի և անասուններին և ոռոգման համար բավարար լինի: Առանց այդ էլ ամռանը ջուրն ավելի է քչանում », – ասում է Մնացական Մալարյանը:

Երվանդ Այվազյանը դժգոհում է, որ այնտեղ պտղատու ծառեր ունեն, և հիդրոէլեկտրակայանի կառուցումը կվնասի ծառերին:

Դիլիսկա գյուղի բնակիչներն ավելի քիչ են ծայրահեղ տրմադրված, նրանք համաձայնության են եկել շինարարների հետ: Գյուղի մասնագետ Բաբկեն Նահատակյանի խոսքով, հանդիպումների ընթացքում նրանք լսել են բնակիչների պայմանները և ընդունել դրանք:

«Մենք պայմանավորվեցինք, որ ոռոգման ընթացքում նրանք կդադարեցնեն հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Քանի որ մենք ունենք պոմպեր, նրանք խոստացել են վերականգնել գյուղի 3 կմ խմելաջրի ջրագիծը՝ գերեզմանատնից մինչև Մաջադիա գյուղ, վերականգնել գերեզմանատան ճանապարհը և աղբից մաքրել գերեզմանատան հարևանությամբ գտնվող տարածքը », – ասաց Բաբկեն Նահատակյանը:

Կորխ գյուղի բնակչուհի Վարդուհի Թոփուզյանը, ընդհանուր առմամբ, դեմ է հիդրոէլեկտրակայանի կառուցմանը և կարծում է, որ դրանք վատ ազդեցություն են ունենում բնության և շրջակա միջավայրի վրա, և մտածում, որ մարդիկ իրենց բիզնեսի համար փչացնում են բնությունն ու շրջակա միջավայրը:

«Անձամբ ես դեմ եմ ցանկացած հիդրոէլեկտրակայանի: Դրանք վնասում են շրջակա միջավայրը: Մեր այգիները փչանում են, և բացի այդ, նրանք 300 մ խորությամբ փորել և տեղադրել են խողովակները այն վայրերում, որտեղ մեր աղբյուրներն են, և դրանից հետո աղբյուրներն ավելի են ակտիվացել: Նրանք դա արել են, որպեսզի ջուրը հոսի դեպի գետը՝ ներքև: Քանի որ երբ կա փոս, ջուրը հոսում է ներքև: Կարծում եմ, որ դրանով իսկ նրանք արդեն վնաս են հասցրել շրջակա միջավայրին », – ասում է նա:

Ges

ՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախնական ուսումնասիրությունն իրականացնում է «Գամա Քոնսալթինգ» ՍՊԸ-ն:

Ընկերության բնապահպան Ջուղուլի Ախվլեդիանին ասաց, որ իրենք արդեն ավարտել են աշխատանքը և հանձնել են պատվիրատուին՝ Բնապահպանության նախարարությանը: Բնապահպանի խոսքերով, նրանք գրել են այն ինչ կա: Շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցին Ջուղուլի Ախվլեդիանին պատասխանեց հետևյալը.

«Ինչ-որ վնաս կլինի, բայց դա չնչին է: Միակ բանն այն է, որ Կորխում ջրի մակարդակը կնվազի, և արդյունքում ձկի քանակը գետում նույնպես կնվազի, որովհետև այնտեղ այնքան ջուր չի լինի, որքան հիմա, բայց ձուկ կլինի: Այլ ռիսկեր չեն լինի, քանի որ ջրամբար չի լինի: Մենք գրել ենք այն, ինչ կա, գնահատականը տալիս է Բնապահպանության նախարարությունը: Թերևս օգուտն ավելի շատ է, քան վնասը », – ասաց «Գամա Քոնսալթինգի» բնապահպան Ջուղուլի Ախվլեդիանին:

ges5

 

  • Կիսվել: