ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում ֆիզիկական և իրավաբանական անձանց

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում ֆիզիկական և իրավաբանական անձանց

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ։

Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով։

Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են իրենց վարկային պարտավորությունները կատարել պայմանագրով սահմանված ժամկետում, հորդորում ենք օգտվել`

- Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,

- ACBA Mobile հավելվածի ծառայություններից,

- Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:

Բանկի բոլոր մասնաճյուղերը գործում են հատուկ ռեժիմով  (բացառությամբ «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի, որոնք ս.թ. մարտի 16-ից ժամանակավորապես չեն գործի):

Խնդրում ենք բանկի մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները՝

- Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,

- Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,

- Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

- Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց»։

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պատասխանատու և հոգատար մոտեցում է դրսևորում ինչպես իր հաճախորդների ու աշխատակիցների, այնպես էլ ֆինանսական համակարգի և մեր պետության անվտանգության ու կայունության հանդեպ։

«Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:

Եղե՛ք առողջ և ապահով»,-ասված է բանկի տարածած հայտարարությունից։

 

  • Կիսվել: