ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ակադեմիական քաղաքում բժշկական ու դասական ուղղությունների տեղակայումը հետագայի հարց է․ ԿԳՄՍՆ նախարար

Ակադեմիական քաղաքում բժշկական ու դասական ուղղությունների տեղակայումը հետագայի հարց է․ ԿԳՄՍՆ նախարար

«Առաջին փուլում Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու արվեստի, տեխնոլոգիական, կրթական ու սպայական կլաստերները։ Բժշկական ու դասական ուղղությունները հետագայի հարց են։ Երբ կունենանք Ակադեմիական քաղաքը, ու չորս կլաստերները տեղակայված կլինեն, կհասկանանք, կսկսենք քննարկումները մյուս ուղղություններով»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ քաղաքի կառուցումը բավականին երկարաժամկետ ծրագիր է, այն տեղի չի ունենում մեկ օրում։

Անդրադառնալով Երեւանում գտնվողն բուհերի գույքերի միջազգային կառավարմանը, Անդրեասյանն ասաց. «Այդ մասով մենք կարիք ունենք մոդելների մշակման: Այս փուլի խնդիրը մոդելը ճիշտ հասկանալն է, որի համար պետք է միջազգային խորհրդատվական կազմակերպության դիմել»:

  • Կիսվել: