երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Աղետից տուժած բոլոր քաղաքացիները կունենան պետության կողմից աջակցություն․ Պապոյան

Աղետից տուժած բոլոր քաղաքացիները կունենան պետության կողմից աջակցություն․ Պապոյան

Աղետի գոտու հետ կապված կոնկրետ գործողություններ ունենք անելու, իմ հանձնարարությամբ արդեն իսկ որոշակի կոնսոլիդացիա է տեղի ունեցել մեր բյուջետային ծրագրերում: Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման  ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Ասել ենք, օրինակ, որ այս ծրագրով ենթադրենք 200 միլիոն դրամ չենք կարողանա ծախսել, այս ծրագրով 100 միլիոն դրամ չենք կարողանա ծախսել և այլն, այդպես հավաքել ենք և ունենք բավական գումար, որը կմիավորենք ընդհանուր կառավարության ծրագրերին»։

Պապոյանը շեշտեց, որ տուժած քաղաքացիներին կտրվի աջակցություն. «Մեր բոլոր քաղաքացիները կունենան պետության կողմից աջակցություն, էական չի իրենց կորուստներն ինչպիսին կլինեն, կլինեն բուսաբուծության, այգեգործության մեջ, թե կլինեն անասնապահության մեջ, բնականաբար՝ դա պետք է լինի փաստաթղթավորված: Նա, ով պետության հետ թափանցիկ է, նա՝ կշահի, հիմա կարող են գալ ասել՝ ես ամեն օր ունեի 1 միլիոն դրամի շրջանառություն, միգուցե՝ ճիշտ են ասում, բայց, եթե հդմ-ով 100 հազար դրամ է՝ մենք ինչ անենք»:

  • Կիսվել: