կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աղավնաձորում գտնվող հողամասերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է

Աղավնաձորում գտնվող հողամասերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է

Գործադիրն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝  ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել  է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ս. թ. փետրվարի 9-ի վճռով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Աշոտ Վաղինակի Խաչատրյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի և անվավեր է  ճանաչել 2007 թ. մայիսի 26-ին իրականացված թիվ 4 և թիվ 5 լոտերի աճուրդները և որպես հետևանք անվավեր է ճանաչել  Կոտայքի մարզպետի և Աշոտ  Խաչատրյանի միջև 2007 թ. մայիսի 31-ին կնքված համապատասխան առուվաճառքի պայմանագրերը, նշված գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները:

Ըստ այդմ՝ վերականգնել է Կոտայքի մարզի Աղավնաձոր վարչական շրջանին հարող՝ յուրաքանչյուրը 0.5 հա երկու հողամասերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը:

ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ միաժամանակ տեղեկացրել է, որ վճռի հիման վրա  Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 27 և թիվ 28 հողամասերի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:

Որոշմամբ առաջարկվում է հողամասերն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

  • Կիսվել: