երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ինչ փուլում է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցումը

Ինչ փուլում է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Մասնակցել են Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

 

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման տեխհսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ ինժեներ Յուկկա Պեկկա Լեպիստոն ներկայացրել է ծրագրի առաջընթացը։ Ըստ այդմ նշվել է‚ որ մարտի վերջի դրությամբ շինարարի կողմից կատարվել է 750 հազար խմ ծավալով հանույթ‚ որը հանույթի ամբողջ ծավալի 58 տոկոսն է։ Կատարվել է 600 հազար խմ լիցք՝ լիցքի ընդհանուր ծավալի 68 տոկոսը։ 35 երկաթբետոնե ջրատարներից 8-ի կառուցումն ամբողջությամբ ավարտվել է‚ 10-ի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Շինաշխատանքների ֆիզիկական առաջընթացը 49.6 տոկոս է։

Թե՜ տեխհսկողը‚ թե՜ պատվիրատուն‚ թե՜ կապալառու կազմակերպությունը նշել են իրենց նկատառումները կատարված աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել ծրագրի իրականացման ժամկետներին‚ տեխնիկական մի շարք հարցերի։

Նման ձևաչափով հանդիպումներ Վինսենթ Լելուփի հետ տեղի են ունենում պարբերաբար։ Պարոն Լելուփը մշտադիտարկում է իրականացնում ճանապարհի կառուցման ընթացքում, ուղղորդում պայմանագրային տարընթերցումների հարցում‚ կատարում է պարբերական այցեր շինհրապարակներ, համագործակցելով պատվիրատուի, շինարարի և տեխհսկողի հետ` ծրագրի իրականացման փուլում լուծում է տալիս վիճելի հարցերին։

 

  • Կիսվել: