Ադրբեջանով եկած ցորենը 3-րդ կարգի ցորեն է եղել, բոլորն էլ կերել են. նոր խմբաքանակը ճանապարհին է․ Պապոյան
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Շարունակվում է ներմուծումը, ճանապարհին կա, շուտով կգան, ճանապարհին նոր խմբաքանակներ կան։ Կգան, դրանից հետո նոր երկրները և տոննաներով կհրապարակեմ»,- ասաց նա։
Պապոյանի խոսքով, Ադրբեջանով եկած ցորենը 4-րդ կարգի չէ, այլ 3-րդ կարգի ցորեն է եղել, բոլորն էլ կերել են, նաև ինքը, քանի որ բերած խմբաքանակն ընդամենը մի քանի օրվա ցորեն է եղել։
Նա նշեց, որ որ նոր եկող ցորենը 3-րդ կամ 2-րդ կարգի է։
«Ադրբեջանական նավթամթերի Հայաստան ներկրման մասին որևէ նոր բան չկա։ Հարցրեք ընկերություններին՝ թող նրանք հաստատեն, կա նման բան, թե՝ ոչ»,-պատասխանելով ադրբեջանական նավթամթերք ներմուծելու մասին հարցին՝ ասաց Էկոնոմիկայի նախարարը։]
Նա հայտարարեց, որ Ադրբեջանը դեռ ՀՀ տարածով վառելիք չի ներմուծում, այլ սպասում է ամբողջական կարգավորման։


