հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասների փոխհատուցման գումարներ տրամադրման հարցը՝ Վայոց ձորի մարզպետարանի նիստի օրակարգում

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասների փոխհատուցման գումարներ տրամադրման հարցը՝ Վայոց ձորի մարզպետարանի նիստի օրակարգում

2022 թվականի դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2022 թվականի չորրորդ նիստը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է մարզպետարանի կայքը:

Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

Օրակարգում ընդգրկված էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ Վայոց ձորի մարզի տուժած Ջերմուկ համայնքի շահառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ հարցը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց օրակարգը: Մարզպետը նշեց, որ 2022 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնաս են կրել Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքները, անհատ ձեռնարկատերեր, համայնքի բնակիչներ և այլ համայնքներից Ջերմուկի հեռավոր արոտավայրերում գտնվող անասնապահությամբ զբաղվող սարվորները:

Նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասը վերականգնելու կամ մեղմելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի համապատասխան վարչությունների մասնագետներ, կատարել է վնասների գնահատում:
Գնահատման արդյունքների հիման վրա ՀՀ կառավարությունը ֆինանսական օժանդակություն է տրամադրել վնասներ կրած և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից արձանագրված վնասները և օժանդակության գումարների չափերը:

Նիստի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց նիստի մասնակիցների գալիք Ամանորը, մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ:

 
 
 
 
 
 
 
 
BACK_TO_TOP
 

 

  • Կիսվել: