չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԱԱՏՄ ղեկավարն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ

ԱԱՏՄ ղեկավարն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։
 
ԱԱՏՄ-ի փոխանցմամբ՝ այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024 թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։
 
Հունիսի 14-ին կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը՝
 
Նախագահի պաշտոնում վերընտրվել է Սինգապուրի ներկայացուցիչ Հո Սիոնգ Հինը,
 
Գլխավոր քարտուղար է վերընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ՝ Անա Էրկորեկան,
 
Գանձապետի պաշտոնում վերընտրվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ` Քրիստոֆ Իսելիին։
 
Ասոցիացիայի փոխնախագահներ են ընտրվել՝ Սլավիկ Սարգսյան (Հայաստան), Սամանտա Փիս (Մեծ Բրիտանիա), Ժաո Լի (ԱՄՆ), Ագնես Գլաս (Ֆրանսիա), Բերնհարդ Ռեյբել (Գերմանիա), Պալ Հիլմար Լունդ (Նորվեգիա):
 
Հանդիպման ժամանակ ընդունվել են որոշումներ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։

  • Կիսվել: