ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
95 հազար եվրո «Դիլիջան» ազգային պարկին՝ CNF-ի կողմից

95 հազար եվրո «Դիլիջան» ազգային պարկին՝ CNF-ի կողմից

ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող   «Դիլիջան» ազգային պարկը Կովկասի բնության հիմնադրամի կողմից  2022 տարվա առաջին գումարային փոխանցումն է ստացել, որը կազմել է 95 հազար 500 եվրո։

Բնության հատուկ պահպանվող տարածքին հատկացված գումարն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեությանն ուղղված ընթացիկ ծախսերի  ֆինանսավորման համար։ Հիշեցնենք, որ մինչ այս առաջին գումարային օժանդակությունները  հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/ և   «Արփի լիճ» ազգային պարկին /34 հազար եվրո/։ 

  • Կիսվել: