երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Դիլիջան» ազգային պարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

«Դիլիջան» ազգային պարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էին։ Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի ու գույքագրված խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Նախարարն հայտնել է իր վստահությունը ազգային պարկի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ։ Ռոբերտ Ալիխանյանը երկար ժամանակ գլխավորել է ազգային պարկի Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժինը և քաջատեղյակ է թե՛ առկա խնդիրներից, և թե՛ դրանց լուծման տեսլականից:

Նախարարը հույս է հայտնել, որ այդ աշխատանքային փորձը լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունության արդյունավետության բարձրացմանը։

Նախարարը մատնանշել և կարևորել է ազգային պարկում ապօրինի ծառահատումների կանխարգելումը և խոսել կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։
Ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում շուրջօրյա ծառայության ներդրման նախագիծը և դրա արդյունավետությանը։

Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս՝ նախարար Հակոբ Սիմիդյանն առանձնահատուկ մատնանշել է ազգային պարկի աշխատակիցների մասնագիտական կորղությունների զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և կարևորել յուրաքնչյուր աշխատակցի անհատական ջանքի ներդրումը ազգային պարկի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։

Նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհավորելով նորանշանակ տնօրենին, խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնցում առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը և հույս հայտնել, որ ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում արագ արձագանքը և լուծումը չեն ուշանա։

Ռոբերտ Ալիխանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին և նախարարի տեղակալին և վստահեցրել է, որ անելու է ամեն բան՝ արդարացնելու ազգային պարկի աշխատակազմի դրական սպասելիքները։

  • Կիսվել: