կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
800 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է ավելի քան 4 000 խախտում

800 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է ավելի քան 4 000 խախտում

Այս ամիս առեւտրի բոլոր խոշոր կենտրոններում կրկնակի ստուգումներ են իրականացվելու, եւ եթե չկատարվեն տեխնիկական եւ հրդեհային անվտանգության պահանջները, որոնք կարող են վնաս հասցնել հանրության առողջությանը, ապա դրանց գործունեությունը կդադարեցվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 15-ին հայտնել է Քաղաքաշւնության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում 2023թ. ընթացքում իրականացվել է ավելի քան 1,2 հազար ստուգում, որոնց ժամանակ 800 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է ավելի քան 4 000 խախտում։

Նրա խոսքով՝ 2023թ. խախտումները կրճատվել են 50 տոկոսով՝ 2022-ի համեմատ, երբ հայտնաբերվել էր 8 000 խախտում։ «2023թ. դադարեցվել է 110 ավտոլցակայանների գործունեությունը, դրանցից 35-ը ապամոնտաժվել է։ Այդ գործընթացը շարունակվում է»,- նշել է Խաչատրյանը։

  • Կիսվել: