երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
50 մլն եվրո` ՀՀ–ում շրջակա միջավայրի կառավարմանը. ՕՊԵԿ-ի վարկային համաձայնագիրը կվավերացվի

50 մլն եվրո` ՀՀ–ում շրջակա միջավայրի կառավարմանը. ՕՊԵԿ-ի վարկային համաձայնագիրը կվավերացվի

ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամը 50 մլն եվրո կտրամադրի ՀՀ–ում շրջակա միջավայրի կառավարման համար։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
 
Նշվում է, որ ՀՀ և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023 թ. հոկտեմբերի 3–ին և 23–ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը` 50 մլն եվրո արժողությամբ: Այժմ այն վավերացնելու համար ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
 
«Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը»,– նշված է նախագծի մեջ։
 
Համաձայնագրում նշվում է, որ վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է, վարկի մարման ժամկետ 20 տարի է, որից արտոնյալը 5 տարին է։ Վարկի մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2028 թ. հոկտեմբերի 15–ից մինչև 2042 թ. հոկտեմբերի 15–ը: Վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 31–ն է:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ:

  • Կիսվել: