հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Պատմում է կինը

44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Պատմում է կինը

Երեկվա գազալցակայանի պայթյունից հետո այրվածքներ ստացած 44-ամյա Կարապետ Սիմոնյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:

Նրա կինը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Կարապետը գազ մատակարարող ցիստեռնի վարորդն է եղել:

«Ռուսաստանից գազը բերել են գիշերը: Գիշերը ուշ են իմացել հարազատները դեպքին մասին, երբ արդեն հիվանդանոցում է եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք Արագածոտնի մարզից են:

Կարապետ Սիմոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

  • Կիսվել: