435 մլն դոլարի ջրամատակարարման լայնածավալ ծրագիրը շուտով կմեկնարկի Հայաստանի մարզերում ՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ
ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է Water and Irrigation Services Enhancement տասնամյա ծրագրի առաջին փուլը, որն ուղղված է Հայաստանի գյուղական շրջաններում ոռոգման և խմելու ջրային համակարգերի հասանելիության բարելավմանը:
Առաջիկա 10 տարիների ֆինանսավորման ընդհանուր փաթեթը կկազմի 435 մլն դոլար, ներառյալ 330 մլն դոլարը ՎԶԵԲ-ից: Առաջին փուլը նախատեսված է 2025-2031 թվականների ժամանակահատվածի համար և ներառում է ՎԶԵԲ-ից 80 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև ԵՄ-ից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից և ՀՀ կառավարությունից 185 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում:
Նախագիծը ենթադրում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի արդիականացում և ջրամատակարարման բարելավում մի շարք մարզերում: Ակնկալվում է, որ ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կամրապնդի ջրային ենթակառուցվածքները և կնպաստի կայուն գյուղական զարգացմանը: