հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
4 տարվա ընթացքում մարզերում 100 միլիոն դոլարի ներդրում է արվել․ ֆինանսավորումը տասնապատկում ենք․վարչապետ

4 տարվա ընթացքում մարզերում 100 միլիոն դոլարի ներդրում է արվել․ ֆինանսավորումը տասնապատկում ենք․վարչապետ

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 22 միլիարդ դրամ հատկացնել մարզերին սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի համեմատ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման ծավալը տասնապատկում ենք։ 2018 թվականին հատկացրել ենք 2․5 միլիարդ դրամ, 2019 թվականին՝ 6,4 միլիարդ դրամ, 2020 թվականին՝ 14 միլիարդ դրամ, 2021 թվականին՝ 12,3 միլիարդ դրամ, 2022 թվականին՝ 18 միլիարդ դրամ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 4 տարվա ընթացքում մարզերում 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել։

«Այս գործիքը մենք պետք է մաքսիմալ զարգացնենք և մաքսիմալ արդյունավետ դարձնենք»,- նշեց Փաշինյանը։

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

 

 

  • Կիսվել: