կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
4,25 մլրդ դրամի ներդրում` ԱԹՍ-ներ արտադրելու եւ արտահանելու նպատակով

4,25 մլրդ դրամի ներդրում` ԱԹՍ-ներ արտադրելու եւ արտահանելու նպատակով

Կառավարության այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում մեկ այլ որոշմամբ «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍՊԸ-ն եւս ներառվել է «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում:

Այս ընկերությունը զբաղվելու է մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ եւ արտահանմամբ:

Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարականտեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 4,25 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 85 և ավելի նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250քմ գրասենյակային տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000քմ մակերեսի հինգերորդ տարում:

Գործարար ծրագիրը գնահատվել է 83.6 միջին միավոր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: