հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
39 մլն դրամ` օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած հայ շախմատիստներին

39 մլն դրամ` օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած հայ շախմատիստներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց Հնդկաստանի Չեննաի քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում 2-րդ տեղը գրաված Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 մարզիկներին, 1 մարզչին և թիմի 1 ղեկավարին պարգևատրել դրամական պարգևով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հնդկաստանի Չեննաի քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել է երկրորդ տեղը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշվել է, որ բացի տարեվերջյան պարգևատրության գումարից, ևս 5 միլիոն ՀՀ դրամով պարգևատրել յուրաքանչյուրին՝ շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի հինգ մարզիկներին, 3 միլիոն ՀՀ դրամով հավաքականի գլխավոր մարզչին և 3 միլիոն դրամով թիմի ղեկավարին:

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 39,24 մլն դրամը ուղղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

  • Կիսվել: