հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է՝ արձանագրված խախտումների պատճառով (տեսանյութ)

38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է՝ արձանագրված խախտումների պատճառով (տեսանյութ)

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ըստ այդմ՝ դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը:

Խախտումներով գործողների կողքին աշխատում են նաեւ բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանձնացվել են մշտադիտարկման արդյունքում եւ ներկայացվում են կցվող ֆոտոշարքով։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը՝ զերծ մնալու պատասխանատվությունից։

  • Կիսվել: