ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
360 մլն դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով

360 մլն դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի  նիստում որոշում կայացրեց, որով 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց, որ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին առաջարկվում է հատկացնել 50-ական միլիոն դրամ, մյուս մարզերին՝ 30-ական միլիոն դրամ:

«Արդեն երկուշաբթի Կառավարության արտահերթ և գրավոր քվեարկությամբ 100 միլիոն դրամ Սյունիքի մարզին հատկացրել ենք, որպեսզի հիմնադրամի միջոցով առաջնային կարիքները հոգան: Հիմա սա երկրորդ հատկացումն է»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ն է ուղղված լինելու գումարային հատկացումը:

«Տարբեր նպատակներով, այսինքն՝ ինչ կարիքների անհրաժեշտություն կունենան: Կարող է լինել գույքի տեսքով, կարող է լինել սննդի տեսքով, պարենային ապրանքների: Դրանք կարող են տրանսպորտային տարբեր ծախսեր լինել»,- մանրամասնեց Գնել Սանոսյանը: 

Վարչապետը հանձնարարեց կազմակերպել նաև ԼՂ-ից բռնագաղթած թոշակառուներին թոշակ տալու գործընթացը:

  • Կիսվել: