ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
3 մոդել՝ «խելացի» անասնաշենք կառուցելու համար․ շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը

3 մոդել՝ «խելացի» անասնաշենք կառուցելու համար․ շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը

Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պետականաջակցությանծրագրովնախատեսվածէ 3 մոդել: Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը.

 

1-ին մոդել՝  130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, որից 5.5  մլնփոխհատուցում է պետությունը:

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ, որից փոխհատուցումը կազմում է  11.5 մլն դրամ:

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, իսկ փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ:

Ծրագրովնախատեսվում են  արտոնություններ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար: Արտոնյալ խմբերի համար պետության կողմից փոխհատուցումը կազմում է.1-ին մոդելի համար՝ 7.7 մլն դրամ,2-րդ մոդելի համար՝ 16.1 մլն դրամ, 3-րդ մոդելի համար՝ 24.5 մլն դրամ: 

Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50%-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող անասնաբուծության վարման վերաբերյալ 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։

Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու դիմում է ներկայացրել 231 տնտեսվարող, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանգրեր:

Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում`https://mineconomy.am/page/1342 հղումով կամ զանգահարել 011-52-37-78, 011-52-46-10 հեռախոսհամարներով:

  • Կիսվել: