կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
3 միլիոն դրամից ավել վնաս, 1,6 միլիոն դրամ տուգանք. ԲԸՏՄ-ն Արմավիրի մարզում ստուգումներ է իրականացրել

3 միլիոն դրամից ավել վնաս, 1,6 միլիոն դրամ տուգանք. ԲԸՏՄ-ն Արմավիրի մարզում ստուգումներ է իրականացրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

 

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ, երկու կազմակերպությունն էլ ապօրինի շահագործել է ստորերկրյա 4-ական հոր։

 

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1 միլիոն 630 հազար դրամ:

Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը ընդհանուր կազմել է 3 միլիոն 821 հազար 940 դրամ»:

  • Կիսվել: