ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
3 ամիս վարկերի դիմաց տոկոսները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը․ ԿԲ նախագահի տեղակալ

3 ամիս վարկերի դիմաց տոկոսները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը․ ԿԲ նախագահի տեղակալ

Բանկերը հանդիսանում են միջնորդներ, ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում․ վարկեի դիմաց ստացված տոկոսներից բանկերը պետք է կատարեն ավանդատուների նկատմամբ իրենց պարտավորությունները։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ֆինանսական շուկայի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Նրա ներկայացմամբ, բանկերը քաղաքացիներին ավանդի տոկոսի տեսքով տարեկան վճարում են շուրջ 140 մլրդ դրամ կամ ՀՆԱ մոտ 2,5 տոկոսը։ «Մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին՝ արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ հօգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների։ Հակառակ դեպքում 3 ամիս վարկերի դիմաց տոկոսները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը, ինչը նշանակում է, որ ավանդատուները անկախ իրենց կամքից, կորուստներ են կրելու», - հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալը՝ արձագանքելով ընդդիմության պահանջներին, թե անհրաժեշտ է համավարակի պայմաններում զիջել վարկառուներին ու վարկային արձակուրդ հայտարարել։

Ըստ Երիցյանի, ցանկացած վարկ սպասարկող քաղաքացի, որը վարկային պարտավորություն է ստանձնել առանց իր բյուջեն գնահատելու, լրացուցիչ ծախսերը կրճատելու կամ ապագա եկամուտները ավելացնելու հեռանկարի, միշտ էլ պնդելու է, որ վարկը բեռ է և ինքը ճկում է դրա տակ։ Մինչդեռ նույն քաղաքացին վարկը ստանալու պահին կարող է հայտարարել, որ այն բարօրություն է, քանի որ թույլ է տալիս լուծել այդ պահի խնդիրները։

  • Կիսվել: