երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
3,8 մմիլիոն դրամ տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար

3,8 մմիլիոն դրամ տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականի օգոստոսի 18-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդ փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված վերահսկողական աշխատանքների ընթացքում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում արձանագրել է 37 իրավախախտման դեպք։

Շինարարական աշխատանքների, բեռնատար ավտոմեքենաներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման ընթացքում՝ մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելու համար նշանակվել է ընդհանուր 3.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Խստացված ստուգայցերն ու իրազեկման աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: