հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2024 թվականի հունվարին նախորդ տարվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,7 տոկոս

2024 թվականի հունվարին նախորդ տարվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,7 տոկոս

2024 թվականի հունվարին 2023-ի հունվարի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,7 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ այդմ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 21 տոկոսով, շինարարությունը՝ 9,5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 19,3 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 4,4 տոկոսով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գները այս տարվա հունվարին նվազել են 0,9 տոկոսով, արդյունաբերական ապրանքների գները՝  0.3%-ով։

Բացի այդ, 6.4%-ով նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 78.8%-ով, որից արտահանումը 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 61.4%-ով։

  • Կիսվել: