հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2024 թ հունվարից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ՀՀ ներմուծվող որոշ ապրանքներ կքվոտավորվեն

2024 թ հունվարից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ՀՀ ներմուծվող որոշ ապրանքներ կքվոտավորվեն

2024 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ՀՀ ներմուծվող որոշ ապրանքների վրա կգործեն սակագնային քվոտաներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2023 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ ՀՀ-ին հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

Այս հարցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճանաչվել է լիազոր մարմին` առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով։

Սակագնային քվոտաներ են գործելու խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, ինչպես նաև` ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի՝ թարմ կամ պաղեցրած, կաթնային շիճուկի և ձևափոխված կաթնային շիճուկի՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, վրա։

Ներմուծման թույլատրելի ծավալը սահմանվում է՝ հիմք ընդունելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալը։

  • Կիսվել: