երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024-ին 7400 հատ էլեկտրական ավտոմեքենա կարելի կլինի Հայաստան ներմուծել 0 տոկոս մաքսատուրքով

2024-ին 7400 հատ էլեկտրական ավտոմեքենա կարելի կլինի Հայաստան ներմուծել 0 տոկոս մաքսատուրքով

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում որոշեց ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառել և հաստատեց ներմուծման ընթացակարգը:

Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանին 2024-ի համար հատկացված էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Այս արտոնությունը տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծումներ իրականացնողներին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում համաձայնություն է ձեռք բերվել երկու տարի ժամկետով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը, որի շրջանակներում 2024- 2025թթ․Հայաստանին սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։

Մնացած 600 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։

  • Կիսվել: