2024-ի երկրորդ եռամսյակում Սիրիայում բնակվող հայերին տրվել է ՀՀ 369 անձնագիր
2024-ի 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ 369 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:
Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (170 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (199 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիտում որոշեց պետտուրքի փոխհատուցման համար հատկացնել 21 մլն 675 հազար դրամ:
Նշենք, որ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: