երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2024-ի բյուջեով մենք անվճար տրամադրվող դեղերի ցանկն ընդլայնելու ենք. Նիկոլ Փաշինյան

2024-ի բյուջեով մենք անվճար տրամադրվող դեղերի ցանկն ընդլայնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում կան անվճար տրամադրվող դեղերի ցանկեր, որոնք անընդհատ ընդլայնվում են: Այս մասին, այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Նեյրոֆիբրոզ հիվանդության դեմ գոյություն ունեցող դեղամիջոցը Հայաստանում անվճար չի տրամադրվում, մինչդեռ շատ երկրներում դա անվճար է տրամադրվում, մասնավորապես, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում:

«Ես գիտեմ, որ 2024-ի բյուջեով մենք այդ դեղերի ցանկն ընդլայնելու ենք: Պրակտիկայում հետեւյալ խպնդիրն ենք առնչվում: Ակնհայտորեն նույն հիվանդության դեմ կան տարբեր դեղամիջոցներ տարբեր ազդեցություններով, տարբեր գներով, տարբեր հասանելիությամբ: Ձեր նշած հիվանդության համար ՀՀ-ն անվճար տրամադրում է դեղամիջոց եւ չենք կարող ասել, որ այն վատ դեղամիջոց է: Դրա անունը Հիդրեա է: Երբեմն պետք է արձանագրենք, որ մենք փորձում ենք այնպես անել, որ բյուջեի ծախսերի մեջ ընտրենք կոնկրետ հիվանդությունների դեմ նախատեսված դեղեր, որտեղ գին-որակ հարաբերակցությունը բալանսավորված եւ տրամաբանական: Երբ որեւէ դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ, մենք չենք կարող այդ դեղերը պետական բյուջեի միջոցներից գնենք»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: