ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
2023թ-ին Հայաստանից կարգելվի հացահատիկի ու ձեթի արտահանումը

2023թ-ին Հայաստանից կարգելվի հացահատիկի ու ձեթի արտահանումը

 2023թ–ին Հայաստանից կարգելվի ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի և արևածաղկի ձեթի արտահանումը։
Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` որպես 2022թ–ի համար գործող արգելքի լրացում։
 
Որոշման անհրաժեշտությունը մեկնաբանվում է պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք` հացահատիկի արտահանման արգելքի մասին նախորդ որոշումն ընդունվել էր 2022 թվականի մայիսի 26-ին։ Դրանով մինչև 2022 թվականի նոյեմբերի 26-ը արգելվել էր վերոհիշյալ պարենային ապրանքների արտահանումը ՀՀ–ից։

  • Կիսվել: