երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
2023-ը մի շարք ուղղություններով բավականին հաջողված տարի է եղել աշխատանքների մեծ ծավալի մասով. Սանոսյան

2023-ը մի շարք ուղղություններով բավականին հաջողված տարի է եղել աշխատանքների մեծ ծավալի մասով. Սանոսյան

2023 թվականը մի շարք ուղղություններով բավականին հաջողված տարի է եղել աշխատանքների մեծ ծավալի մասով, ինչը նպաստել է մեր երկրի տնտեսության տարբեր ենթակառուցվածքների, համայնքների, մարզերի զարգացմանը: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«2023 թվականն աչքի է ընկել նրանով, որ ՏԿԵՆ-ին հատկացված բյուջեն բավականին մեծ է եղել՝ շուրջ 275 միլիարդ դրամ, և այդ մեծ բյուջեն հնարավորություն է տվել տարբեր ուղղություններով մեծ ծավալի աշխատանք անել:

Մյուս հաջողությունն այն է, որ այս մեծ հատկացման մեջ մենք ունեցել ենք վերջին տարիների ամենաբարձր կատարողականը: Այս 275 միլիարդից մենք կարողացել ենք ծախսել շուրջ 270 միլիարդը, որը կազմում է կատարողականի 98,2 տոկոսը: Համեմատության համար՝ 2021 թվականին մենք ծախսել ենք 201 միլիարդ դրամ, 2022-ին՝ 223 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականին՝ 270 միլիարդ դրամ: Ինչպես տեսնում եք, բավականին շեշտակի աճ կա համեմատության մեջ:

Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս 270 միլիարդի մեջ շուրջ 140 միլիարդ դրամը կապիտալ ծրագրերն են, այն է՝ մեր բյուջեի 52 տոկոսը»,- ասաց Սանոսյանը:

  • Կիսվել: