երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023 թ. ՏԿԵ նախարարության ծրագրերի համար նախատեսված է 298 միլիարդ 627 միլիոն դրամ ֆինանսավորում

2023 թ. ՏԿԵ նախարարության ծրագրերի համար նախատեսված է 298 միլիարդ 627 միլիոն դրամ ֆինանսավորում

2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բոլոր ծրագրերի համար նախատեսված է 298 միլիարդ 627 միլիոն դրամ ֆինանսավորում, որը 2022 թվականի ճշտված բյուջեի` 268 միլիարդ 296 միլիոն դրամի նկատմամբ ավելի է մոտ 30 միլիարդ դրամով:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2021 թվականին փաստացի ծախսը կազմել է 201 միլիարդ 372 միլիոն դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար նախատեսված է 14 միլիարդ 495 միլիոն դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար հաջորդ տարի նախատեսված է 1 միլիարդ 109 միլիոն դրամ:

Միաժամանակ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 595 միլիոն դրամ։

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց նաեւ, որ հաջորդ տարի կադաստրի կոմիտեին կհատկացվի 4 միլիարդ 418 միլիոն դրամ, իսկ Քաղաքաշինության կոմիտեին՝ 2 միլիարդ 30 միլիոն դրամ։

  • Կիսվել: