ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2023 թ. բյուջեի ծրագիրը նպատակադրում է հարկեր-ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման տեմպերի արագացում. ԿԲ նախագահ

2023 թ. բյուջեի ծրագիրը նպատակադրում է հարկեր-ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման տեմպերի արագացում. ԿԲ նախագահ

Տնտեսական ներուժի ավելացման ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թվականի համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թվականի պետական բյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկեր-ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման տեմպերի արագացում, որի արդյունքում համախառն ներքին պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ 2023 թվականի բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են արտադրողականության և մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը:

«Տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների՝ սահմանված ժամկետներում և ծրագրված համամասնություններով իրականացումից, ինչպես նաև ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից»,- ասաց Գալստյանը:

  • Կիսվել: