ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
2023 թ․ 28 մլն 300.000 դրամ է տրամադրվել Արմավիրի մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար

2023 թ․ 28 մլն 300.000 դրամ է տրամադրվել Արմավիրի մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձել է 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացրած ծրագրերի կատարմանը: Նա տեղեկացրել է, որ 28 մլն 300.000 դրամ տրամադրվել է մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար:

278 ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման նպատակով ծախսվել է ավելի քան 207 մլն դրամ: Բյուջեի միջոցների հաշվին կատարվել են կրթական օբյեկտների, շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, հիմնանորոգվել են Ծիածան եւ Նորակերտ գյուղերի միջնակարգ դպրոցների մասնաշենքերը, նոր սարքավորումներով համալրվել են մարզի 3 առողջապահական հաստատությունները:

Իրականացվել են տեղական եւ մարզային նշանակության ճանապարհների պահպանման եւ անվտանգ երթեւեկության կազմակերպման աշխատանքներ:

 

  • Կիսվել: