երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023-ին հիփոթեքային վարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

2023-ին հիփոթեքային վարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
 
«2023-ին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հիշեցնենք, որ 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 մլրդ դրամ։
 
Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2015-2023 թվականների ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141.1 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: