երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023-ին Հայաստանում գրանցվել է 2% գնաճ

2023-ին Հայաստանում գրանցվել է 2% գնաճ

Հայաստանում 2023-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2%. հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։

ԱՎԿ-ի համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0,6% գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ գրանցվել է 0,9% գնաճ:

2023թ.-ին նախորդ տարվա համեմատ 0,5%-ով նվազել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները, իսկ նոյեմբերի նկատմամբ գներն աճել են 2%-ով:

Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակները մեկ տարում աճել է 8.5 %-ով, հագուստ և կոշիկը՝ 5,2%-ով, բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակները՝ 2.8%-ով։

Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս գրանցվել է  գնաճ. հունվար- դեկտեմբերին նախորդ տարվա նկատմամբ գներն աճել են 1.7 %-ով։

Էական գնաճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում:  2023-ին նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է 4.5%:

  • Կիսվել: