շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023-ին Երևանում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 24 բենզալցակայան

2023-ին Երևանում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 24 բենզալցակայան

2023 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 24 բենզալցակայան:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, զեկուցվել է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Երևանում գործող 242 բենզագազալցակայաններից 43-ը շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Հանձնարարվել է դրանց ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել: 

«Սա պետք է ազդակ լինի այդ գործունեությունն իրականացնողների համար, ովքեր օր առաջ պետք է իրենց ուժերով ապամոնտաժեն այդ կառույցները: Քաղաքաշինական նորմերի խախտումներով բենզալցակայանների գործունեությունը Երևանում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում»,- շեշտել է քաղաքապետը:

  • Կիսվել: