չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2023-ին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով ծախսերը

2023-ին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով ծախսերը

2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 648 միլիարդ 453.5 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց, որ սա 11.9 տոկոսով կամ 68.7 միլիարդ դրամով գերազանցում է 2022 թվականին նախարարությանը հատկացված բյուջեն:

««Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի մասով 2023 թվակականի համար նախատեսվել է 51 միլիարդ 296 միլիոն դրամ: 2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի  գծով ծախսերը՝ 2022 թվականի համար նախատեսված 9 միլիարդ 352 միլիոն դրամի դիմաց: 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը կանխատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով»,- ասաց նախարարը:

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման վայրից:

Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում` խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված գումարի 85 տոկոսը չգերազանցող չափով:

  • Կիսվել: