երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2023-ի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47.5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ դոլար. ՀՀ փոխվարչապետ

2023-ի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47.5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ դոլար. ՀՀ փոխվարչապետ

2023 թվականի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47.5 տոկոսով՝ կազմելով  ավելի քան 5 միլիարդ դոլար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Նա ասաց, որ 2023 թվականին «Fitch» և «S&P» ընկերությունների կողմից Հայաստանին շնորհված սուվերեն վարկանիշներում կայուն հեռանկարով դրական զարգացումներ են արձանագրվել։

«Սա ապացուցում է, որ կառավարության կողմից իրականացվող ֆիսկալ քաղաքականությունն իր դրական ազդեցությունն է թողնում  նաև երկրի արտաքին վարկանիշի վրա։ Վստահ եմ, որ 2023 թվականի բյուջեի կատարման արդյունքներն ու 2024 թվականի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, ու կշարունակի ամրապնդվել մեր երկրի՝ կայուն ու հուսալի գործընկերոջ հեղինակությունը», - ընդգծեց փոխվարչապետ Գրիգորյանը։

  • Կիսվել: