շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 30 հազար դրամ տուգանք է սահմանվում պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում: Օրենքն ուժի մեջ է 2022-ի հունվարի 1-ից:
 
Նախարարությունից հիշեցնում են՝ անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
 
Համաձայն փոփոխության՝ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։
 
Այն տնտեսվարողները, որոնք 2022 թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

  • Կիսվել: